Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Ո՞րն է լոգիկան

Ո՞րն է լոգիկան
01.07.2025 | 11:31

Ես, օրինակ, զարմանում եմ, որ ասում են՝ «հոգևորականը չպիտի զբաղվի քաղաքականությամբ...»: Չէ, լուրջ, էլի: Ինչո՞ւ չպիտի զբաղվի: Հատկապես, վարդապետները, եպիսկոպոսները, արքեպիսկոպոսները:

Այսինքն, էդ խի՞, կներեք, ինչո՞ւ պիտի կիսագրագետ, չկայացած, մասնագիտորեն անպիտան ցանկացած պռախադիմեց իրավունք ունենա «քաղաքականությամբ զբաղվելու», իսկ որպես կանոն՝ կրկնակի բարձրագույն կրթություն ստացած, իր գործունեության ասպարեզում կայացած, կենսափորձ, շփման կուլտուրա ունեցող, պատմություն իմացող, մշակույթին քաջատեղյակ, հոգեպես ու ֆիզիկապես առողջ, ասելի՛ք ունեցող, գաղափարապես կոփված մարդը իրավունք չպիտի ունենա «քաղաքականությամբ զբաղվելու»:

Ո՞րն է դրա լոգիկան:

Այսինքն, քաղաքական ասպարեզը բացառապես թերուս-արատավոր, «իզմեր» չունեցող, անշնորհք-տգետ, անպիտան-պոռոտախոսների՞ համար է:

Որ ի՞նչ:

Որ հետո ասենք՝ վայ, էլի կոյաճահճուտն ընկա՞նք:

Ի դեպ, երբ գոնե մի քանի հոգևորական սկսի քաղաքականությամբ զբաղվել, ապա ի լրումն ամենի, քաղաքական ամբիոններից գոնե «Հայ մեր...» կլսենք, այլ ոչ թե՝ «տիրումեր...»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1735

Մեկնաբանություններ

rc="thumbs/220x163/5ZBy5T9iBsmOuf9UOc89eK4LW9.jpg" alt='Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին' title='Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին' width='220' height='163' />
Թուր­քիան մուտք է գոր­ծել տա­րա­ծաշր­ջան ու Ար­ցա­խից սպառ­նում է և՛ Ի­րա­նին, և՛ Ռու­սաս­տա­նին

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ
Խորհր­դա­վոր շան­թու­լա­փայ